կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը ժամանել է Թեհրան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը ժամանել է Թեհրան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով IRNA-ին։

Տեղեկատվության համաձայն՝ Խալաֆ Խալաֆովը կհանդիպի իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Թե կոնկրետ ում հետ է հանդիպելու Խալաֆ Խալաֆովը, չի հաղորդվում։ Հատկանշական է, որ այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

Ադրբեջանական լրատվամիջոցները Խալաֆովի այցը Թեհրան կապում են Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այցի հետ։

  • Կիսվել: