հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 6-ի

Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 6-ի

Փետրվարի 17-ին Ադրբեջանում կայանալու է արտահերթ նախագահական ընտրություն, և ընդդիմադիր մի շարք ուժեր որոշել են բոյկոտել՝ դա բացատրելով երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար պայմանների բացակայությամբ։

Դեկտեմբերի 15-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրություն ունի ևս 5 թեկնածու: Այսպիսով, այսօրվա դրությամբ, Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում թեկնածուները վեցն են։

  • Կիսվել: