հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահական ընտրություններին Ստեփանակերտի և ԼՂ մյուս քաղաքների «ընտրողների» համար ևս ընտրատեղամասեր կստեղծվեն

Ադրբեջանի նախագահական ընտրություններին Ստեփանակերտի և ԼՂ մյուս քաղաքների «ընտրողների» համար ևս ընտրատեղամասեր կստեղծվեն

Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև Լեռնային Ղարաբաղում։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը նշել է, որ նոր ընտրատեղամասեր կստեղծվեն Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում։

Նշենք, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի են ունեալու արտահերթ նախագահական ընտրություններ։

  • Կիսվել: