հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է  Ալեքսեյ Օվերչուկին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են, որ 2023 թ. հաջող է եղել տնտեսական համագործակցության արդյունքների առումով։

Կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններով 2024-2026 թթ. ճանապարհային քարտեզի ստորագրումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։

  • Կիսվել: