Ադրբեջանի մի շարք շրջաններում տեղատարափ անձրևները ենթակառուցվածքներ են վնասել
Տեղատարափ անձրևները, որոնք ուղեկցվում են քամու ուժեղ պոռթկումներով, Ադրբեջանում մի շարք շրջանների ենթակառուցվածքներ են վնասել։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով հիդրոօդերևութաբանական ծառայությանը:
«Վերջին օրերին Ադրբեջանի մի շարք շրջաններում պահպանվում է անկայուն եղանակը, պարբերաբար անձրևներ են տեղում, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ հորդառատ: Որոշ շրջաններում կարկուտ է տեղացել, սելավներ են եղել։ Հեղեղվել են մոտ 100 տների բակեր և որոշ գյուղերի ներքին ճանապարհներ։ Գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողատարածքներ ողողվել են ջրով», - նշվում է հաղորդագրության մեջ։