կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի ԿԸՀ-ն Ղարաբաղում ստեղծել է նախագահական ընտրությունների համար ընտրական հանձնաժողովներ

Ադրբեջանի ԿԸՀ-ն Ղարաբաղում ստեղծել է նախագահական ընտրությունների համար ընտրական հանձնաժողովներ

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ Ղարաբաղում ձեւավորել է տեղամասային ընտրական հանձնաժողովներ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը։

«Արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ այնտեղ արդեն ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, այդ տեղամասերը հագեցած են անհրաժեշտ տեխնիկայով։ Այնտեղ աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են, այնտեղ կատարված աշխատանքները կարող են օրինակ ծառայել հանրապետության այլ մարզերում մյուս ընտրատեղամասերի համար»,- ասել է նա։

 
 

  • Կիսվել: