երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանի իշխանությունը հայտնել է  Աղդամ ադրբեջանցիների տեղափոխման ժամկետը

Ադրբեջանի իշխանությունը հայտնել է Աղդամ ադրբեջանցիների տեղափոխման ժամկետը

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են, որ մինչեւ 2026 թվականի վերջ Աղդամ քաղաք «կվերադառնա» 20 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ  Էմին Հուսեյնովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Բնակչության վերադարձը Աղդամ քաղաք ծրագրվում է սկսել 2024-ի վերջից: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ մինչեւ 2026 թվականի վերջ 20 հազար մարդ կվերադառնա Աղդամ»,- ասել է Հուսեյնովը:

Ըստ նրա՝  այժմ Ադրբեջանի զավթած Ֆիզուլի քաղաքի 6 թամաղասում կառուցվում է 38 բնակելի շենք: «Առաջին փուլում՝ մինչեւ 2023թ․ սեպտեմբեր,  առաջին բնակելի շենքում կբնակավորվի 260 ընտանիք, 2023 թվականի վերջին նրանց թիվը կհասնի 800 ընտանիքի», - նշել է նա:

  • Կիսվել: