չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք. Ղարիբաշվիլի

Ադրբեջանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք. Ղարիբաշվիլի

«Ադրբեջանը մեզ համար ոչ միայն հարևան է, այլև մենք ռազմավարական գործընկերներ ենք», – Մառնեուլիի շրջանում այսօր ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է jnews.ge-ն:

Ղիզիլաջլո գյուղում նա մասնակցել է ադրբեջանական SOCAR ընկերության միջոցներով կառուցված մարզական համալիրի բացմանը, որը SOCAR-ը անհատույց նվիրել է Վրաստանի կառավարությանը։

Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանում SOCAR-ի ներդրումների կարևորությունը, ասելով, որ ադրբեջանական ընկերությունը Վրաստանում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել։

«SOCAR-ը սոցիալական հատուկ պատասխանատվություն է կրում։ Տարբեր շրջանների մեր բնակչության համար ընկերությունը սոցիալական բնույթի շատ ծրագրեր է իրականացրել, և այսօրվա օրը դրա ապացույցն է», – ասել է Վրաստանի վարչապետը։

  • Կիսվել: