ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Զորավարժություններն  անցկացվում են 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաեւը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով իրենց աջակցող ռազմաօդային ուժերի եւ հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

  • Կիսվել: