երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի համար ազատագրումը էթնիկ զտումներ է նշանակում. Դասթին Հոֆման

Ադրբեջանի համար ազատագրումը էթնիկ զտումներ է նշանակում. Դասթին Հոֆման

Die PARTEI կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար, Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը մեկնաբանելով «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական խորհրդի վարչության անդամ Անաստասիա Լավրինայի՝ Հադրութի  «ազատագրման» տարելիցի մասին թվիթը գրել է, որ  Ադրբեջանի համար ազատագրումը էթնիկ զտումներ է նշանակում։

«Մարդահամարի ողջ ընթացքում Հադրութ քաղաքում բնակչության մոտ 90%- ը   հայեր էին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրել է այդ վայրը, այնտեղ այլևս ոչ ոք չի ապրում ։ Ֆաշիստները չեն կարող ազատագրել»,- գրել է նա։

  • Կիսվել: