ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2023-ի ռազմական համագործակցության ծրագիրը

Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները ստորագրել են 2023-ի ռազմական համագործակցության ծրագիրը

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը, հաղորդում է interfax.az-ը:

Փաստաթուղթը երկուշաբթի Թբիլիսիում ստորագրել են պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։

  • Կիսվել: