չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են ստորագրել

Նոյեմբերի 23-ին Բելգրադում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Վուչիչը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի և Սերբիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարություն»-ը, «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին հուշագիր»-ը և դրան կից «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի կանոնակարգ» հավելվածը։

  • Կիսվել: