ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում. Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում. Գերմանիայում Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այլև գործնականում։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին  ասել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը:

Նրա խոսքով, Միջին միջանցքն այսօր կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական համագործակցության, այլեւ քաղաքական մերձեցման համար:

«Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական շրջադարձային պահ է տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո։ Այս առաջընթացի անմիջական արդյունքներից մեկը TRIPP երթուղու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, իսկ այնտեղից՝ Թուրքիայի հետ։ Այս նախագիծը ոչ միայն նոր տրանսպորտային գիծ է, այլ փոփոխվող տարածաշրջանի խորհրդանիշ, անջատումից դեպի համագործակցություն, շրջափակումից դեպի փոխկապակցվածություն անցման խորհրդանիշ։

Այսպիսով, Միջին միջանցքը դադարում է լինել միայն տարանցիկ ճանապարհ և դառնում է խաղաղության և զարգացման իրական կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև»:

 

  • Կիսվել: