հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է հայտնել ՄՕԿ-ին․ Արցախի դրոշը վրդովվեցրել է

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է հայտնել ՄՕԿ-ին․ Արցախի դրոշը վրդովվեցրել է

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Միջազգային Օլիմպիական Կոմիտեին․ պատճառը Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած ակցիան է, երբ հայ երիտասարդները բեմ են վազել Արցախի դրոշով։

Բաքուն կատարվածը համարել է Հայաստանի «ագրեսիվ քաղաքականության ապացույց» և կոչ արել պատժել մեղավորներին։

Դեռևս ապրիլին Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան հրաժարվել էր մասնակցել երևանյան առաջնությանը։

  • Կիսվել: