չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ԱԳՆ-ին մեղադրել է «զրպարտության» և «անարդարության» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ԱԳՆ-ին մեղադրել է «զրպարտության» և «անարդարության» մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ ՝ միաժամանակ մեղադրելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին և փորձելով ապատեղեկատվություն տարածել Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի մասին: 

«Ապրիլի 11-ին Լաչինի շրջանում մեր դիրքերի նկատմամբ հայկական կողմի սադրանքի կապակցությամբ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ապրիլի 12-ի հայտարարությունը ՝ ի աջակցություն Հայաստանի, չի արտացոլում իրականությունը ։ Ֆրանսիան, որը շուրջ 25 տարի միջնորդ է եղել ադրբեջանա-հայկական հակամարտությունում, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը, չի ձգտում հակամարտության կարգավորմանը, զրպարտչական արշավ է վարում մեր երկրի դեմ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, և հերթական անգամ այդ հայտարարությամբ անարդար դիրքորոշում ցուցաբերեց: Կոչ ենք անում ֆրանսիական կողմին զերծ մնալ Հայաստանին հերթական սադրանքների մղող, ռևանշիստական ուժերին աջակցություն ցուցաբերող նման հայտարարություններից», - ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ապրիլի 11-ին ՝ ժամը 16 ։ 00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից ականանետային միջոցների կիրառման մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ։

  • Կիսվել: