երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Թեհրան կատարելիք այցի նպատակներն ու առանցքները

Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Թեհրան կատարելիք այցի նպատակներն ու առանցքները

Բաքվում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի չորեքշաբթի օրը Թեհրան կատարելիք այցի կարևորագույն նպատակն Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման և խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր զարգացումների հետ կապված հարցերի քննարկումն է, գրում է parstoday.com-ը:

Բաքվում Իրանի դեսպանությունը երկուշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Իրան կատարած այցի  վերաբերյալ հայտարարության մեջ նշել է.«Երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և տարածաշրջանային և միջազգային ամենակարևոր զարգացումների վերանայումը, հատկապես հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կլինեն այս ուղևորության ամենակարևոր նպատակներից:

ԻԻՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զարիֆը և Բայրամովը մի քանի անգամ հեռախոսզրույց են ունեցել, ինչպես նաև հանդիպել են տեսակապի միջոցով:

  • Կիսվել: