ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցիները ազատ արձակեցին Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանցիները ազատ արձակեցին Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Իրանցի բեռնափոխադրող վարորդներն, ովքեր Գորիս -Կապան միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածում ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈւ կամ ուժային այլ մարմինների կողմից, ազատ են արձակվել Նախիջևանում պահվող մեկուսարանից։ Այս մասին հայտնում է Radar Armenina-ն։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Գորիս -Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել էինք երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։

  • Կիսվել: