երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի

Ադրբեջանցիների փաստաթղթերում հայկական տեղանուններն այլևս չեն հիշատակվի

Հայաստանում ծնված ադրբեջանցիների փաստաթղթերում ծննդավայրերի անվանումներն այսուհետ նշվելու են՝ ՛՛հիմնվելով դրանց ադրբեջանական տեղանունների վրա՛՛, տեղեկացնում է APA -ն:

Նշվում է, որ այսպիսի որոշում է այսօր կայացրել Ադրբեջանի կառավարությունը՝ փոփոխություններ մտցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կանոնակարգում։

Որոշման մեջ նշված է. ՛՛Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեղանունները նշելու են՝ հիմնվելով դրանց պատմական ադրբեջանական անվանումների վրա և հաշվի առնելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած տեսակետը՛՛:

  • Կիսվել: