շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն «վերահսկողության տակ են վերցրել» Տավուշի մարզի չորս գյուղերը

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն «վերահսկողության տակ են վերցրել» Տավուշի մարզի չորս գյուղերը

Բաքվից հայտնում են, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն «վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը»: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Մուստաֆաևի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման արդյունքում որոշվել է Հայաստանի հետ 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը, ինչը «ապահովել է գյուղերի վերադարձը»:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը «սահմանազատված հատվածում» այսօրվանից տեղակայում են սահմանապահների․ «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից»։

  • Կիսվել: