հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի դեմ մահափորձի առնչությամբ կալանավորվել է 6 մարդ

Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի դեմ մահափորձի առնչությամբ կալանավորվել է 6 մարդ

Ադրբեջանում պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի դեմ մահափորձի փաստով կալանավորվել է 6 մարդ։ APA-ի տեղեկատվությամբ՝ քրեական գործով կալանավորվել է 6 մարդ, այլ անձանց հանդեպ հետաքննություն է վարվում։

Մարտի 28-ի երեկոյան տեղի է ունեցել մահափորձ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորի դեմ, իրավապահներն այն գնահատել են որպես «ահաբեկչական գործողություն»։ Հարուցվել է քրեական գործ «պետական գործչի կամ հասարակական գործչի դեմ մահափորձ՝ նրա ծառայողական կամ քաղաքական գործունեությունը դադարեցնելու կամ այդ գործունեության համար վրեժ լուծելու», եւ «անօրինական կերպով նախապես դավադրության մեջ մտած անձանց խմբի կողմից հրազեն, դրա համալրող մասեր, զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու»  հոդվածներով։

  • Կիսվել: