երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի. Լինդսի Սնել

Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի. Լինդսի Սնել

Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։  Այս մասին գրել է հետաքննաղ լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը։

«Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։

Նա իր գրառմանը կից տեսանյութ է  հրապարակել, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնյակ լրագրողներ, և նա ասում է, որ իրեն լավ է զգում, ուրախ է, որ վերադարձել է հայրենիք։

Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։

Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։

  • Կիսվել: