չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ադրբեջանցի երգուչուհու «գորշ գայլերի» ժեստն արժանացել է Էրդողանի ծափահարությանը

Ադրբեջանցի երգուչուհու «գորշ գայլերի» ժեստն արժանացել է Էրդողանի ծափահարությանը

Թուրքիայում հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ նախագահական պալատում տեղի են ունեցել միջոցառում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև ադրբեջանցի երգչուհի Ազերինը, ով հանդես է եկել «Çırpınırdın Karadeniz» երգով։ Ադրբեջանցի երգչուհին ելույթն ավարտել է Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստով, ինչն արժանացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիացմունքին ու չդադարող ծափահարություններին։

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո հետո այդ օրը Թուքրիայում տոնվում է որպես«Ժողովրդավարության և ազգային միասնության օր»։

 

 

  • Կիսվել: