հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանցի եղբայրները Մոսկվայում հարձակվել են իրանցու վրա՝ ներխուժելով նրա բնակարան. SHOT

Ադրբեջանցի եղբայրները Մոսկվայում հարձակվել են իրանցու վրա՝ ներխուժելով նրա բնակարան. SHOT

Հայտնի են դարձել Մոսկվայի բնակարանում իրանցու վրա հինգերորդ դասարանցի եղբայրների հարձակման մանրամասները։ Պարզվել է, որ 10-ամյա երկու տղաները եւ նրանց 24-ամյա եղբայրը ներխուժել են իրանցու բնակարան, որը գտնվում էր 16-րդ հարկում, դաժանաբար ծեծել նրան ու դանակի հարվածներ հասցրել։ Այս մասին տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը։

Ալիքի տեղեկացմամբ՝ ներկայում տուժածը միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին։ Նրա վիճակին հետեւում են բժիշկները։ Բժիշկների տվյալներով՝ իրանցին խոր վերք ունի, որի պատճառով նրա մոտ առաջացել են սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարության խնդիրներ։

Ալիքի տվյալներով՝ երկու հինգերորդ դասարանցիների եւ Իրանի քաղաքացու միջեւ տեղի է ունեցել բանակռիվ տան մոտ, որը շարունակվել է վերելակում։ Ավելի ուշ դպրոցականները 24-ամյա ավագ եղբոր հետ ներխուժել են տուժածի բնակարան, ծեծել նրան եւ հարվածել դանակով։

Այժմ հարուցվել է քրեական գործ «Կազմակերպված խմբի կողմից առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու» եւ «Բնակարանի անձեռնմխելիության խախտում՝ բռնության կիրառմամբ» հոդվածներով։ 24-ամյա հարձակվողին սպառնում է 14 տարվա ազատազրկում։ Իրավապահները պարզել են, որ տղամարդը պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատում։

  • Կիսվել: