շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանցի բլոգերը վախենում է Գերմանիայում իր կյանքի համար

Ադրբեջանցի բլոգերը վախենում է Գերմանիայում իր կյանքի համար

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, բլոգեր Օրխան Աղաևը վախենում է իր կյանքի համար. նա հայտարարել է, որ Գերմանիայում իրեն այլեւս ապահով չի զգում։

«Ալիևի ռեժիմը երկու անգամ ահաբեկել է ինձ Բեռլինում։ Նրանք գիտեն, թե որտեղ եմ ապրում, Գերմանիայի կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում, իմ ընտանիքն ու երեխաները վախի մեջ են»,- ասել է Աղաևը։

Երկու օր առաջ Աղաևն ասել էր, որ նկատել է, որ իրեն հետևում են։ Երկու ֆիզիկապես պատրաստված տղամարդիկ հետևել են բլոգերին։ Վերջինս վախեցած չի իջել մեքենայից ու ոստիկանություն է կանչել, սակայն գերմանական ոստիկանությունը ժամանել է միայն երկու ժամ անց։ Դրա համար Աղաևը Գերմանիայի իշխանություններին մեղադրել է իրենց քաղաքացիների անվտանգության և ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։

 

  • Կիսվել: