Ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը 7 մլրդ դոլարի ներդրումներ է կատարելու Թուրքիայում
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը նախատեսում է 7 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայում։
Յըլմազը նշել է, որ SOCAR-ը Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է և ընդգծել է, որ դրանց ընդհանուր ծավալը գերազանցել է 18 միլիարդ դոլարը։
Անդրադառնալով Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարմանը՝ փոխնախագահը նշել է, որ դա հնարավոր է իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության և համակարգման շնորհիվ։
Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ոլորտում կապերի ընդլայնումը ռազմավարական նշանակություն ունեցող քայլ կլինի։


