չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանական երկու ավիաընկերություններ դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի ՌԴ

Ադրբեջանական երկու ավիաընկերություններ դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի ՌԴ

Ադրբեջանական երկու ավիաընկերություններ՝ ՛՛AZAL՛՛-ն ու ՛՛Bora Airways՛՛-ը, մարտի 6-ին, ժամը 08:00-ից դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի Ռուսաստանի քաղաքներ, հայտնել են ՛՛AZAL՛՛ ավիաընկերությունից, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է նաև, որ Ռոսավիացիայի առաջարկով անորոշ ժամանակով դադարեցվում են դեպի Ադրբեջան ռուսական ավիաընկերությունների չվերթերը։ Ինչպես հաղորդվում է՝ պատճառը միջազգային թռիչքների ժամանակ ծագող ռիսկերն են։

՛՛AZAL՛՛-ից հայտնել են. ՛՛Իրավիճակը պայմանավորված է նաև պատժամիջոցների հետ կապված ավիացիոն ապահովագրության և վերաապահովագրության միջազգային շուկայում վերջին փոփոխություններով։ Դրանք անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի գործունեությանը՛՛:

  • Կիսվել: