երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա. Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա. Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս մասին ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նա նշել է, որ 1 մլրդ 105 մլն մանաթ է հատկացվել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության միջոցառումների ամրապնդման համար:

Զաքիրովի խոսքով՝ գումարը թույլ կտա բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակում ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։

  • Կիսվել: