ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական ավիացիան վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանական ավիացիան վարժանքներ է անցկացնում

2023 թվականի նախապատրաստման պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում։ Ինչպես АПА-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, թռիչքներից առաջ ռազմական օդաչուները թռիչքային հմտությունները մշակում են ամենաժամանակակից վարժասարքերով, անձնակազմի ուշադրությանն են ներկայացվում անվտանգության կանոնները, որից հետո իրականացվում են գործնական թռիչքներ:

Մարտական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացվող վարժանքների ժամանակ ավիացիոն միջոցների թռիչքներն իրականացվում են սահմանված երթուղիներով:

  • Կիսվել: