շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աբխազիայում նոր շարժում է սկսվել ընդդեմ ռուսամետ «իշխանությունների»

Աբխազիայում նոր շարժում է սկսվել ընդդեմ ռուսամետ «իշխանությունների»

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում հասարակական և քաղաքական ուժերի նոր շարժում է ձևավորվել: Շարժումը կոչվում է «Լայն քաղաքական հարթակ», գրում է aliq.ge-ն:

Կայացած առաջին հանդիպման ժամանակ շարժման անդամները ստորագրահավաք են կազմակերպել, որում քննադատում են դե ֆակտո կառավարությանը՝ հասարակության մեջ կարծիք սերմանելու համար, թե իբր՝ աբխազ ժողովուրդն ի վիճակի չէ պաշտպանել իր «ինքնիշխանությունը» և, հետևաբար, պետք է հրաժարվի իր «բնական, տարածքային, էներգետիկ և այլ ռեսուրսներից» (հօգուտ Ռուսաստանի-խմբ.):

Նոր շարժման անդամները համոզված են, որ արագ զագացող աշխարհի արդի պայմաններում բարեփոխումների բացակայությունը, զարգացման համընդհանուր հետամնացությունը վտանգ է ներկայացնում Աբխազիայի համար ոչ միայն «պետական ​​ինքնիշխանության», այլև «պետության» գոյատևման տեսանկյունից։

«Տպավորություն կա, որ իշխող քաղաքական դասը կորցրել է հավատը աբխազական պետական ​​նախագծի իրագործելիության նկատմամբ և պատրաստվում է միայն ֆորմալ կերպով հետևել մեր երկրի հոսքին ընդհանուր հասարակական ունեցվածքի օտարման հաշվին։ Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ թույլ չենք տա, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Մենք կտրականապես համաձայն չենք մեր ժողովրդի՝ սեփական խնդիրները լուծելու անկարողության մասին թեզի հետ:

Համոզված ենք, որ նման վերաբերմունք և մտքեր սերմանող մարդիկ բարոյական իրավունք չունեն ղեկավարելու երկիրը և այն ժողովրդին, որտեղ փորձում են թերարժեքության բարդույթ սերմանել»,- նշված է ստորագրահավքի տեքստում:

Ըստ ստորագրողների՝ նոր շարժումը միավորում է քաղաքական և հասարակական գործիչների նոր սերունդ, որի նպատակն է պահպանել «ազգային ունեցվածքը, բարեփոխել քաղաքական համակարգը, նոր սերունդ բերել իշխանության և վերջիվերջո Աբխազիան վերածել ժողովրդավարական ինքնիշխան ժողովրդավարական պետության»:

 

  • Կիսվել: