շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Աբխազիայում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել

Աբխազիայում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել

Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Տատիկը տանը մենակ է եղել երեխաների հետ: Առավոտյան որոշել է վառել վառարանը, բենզինը շփոթել է դիզվառելիքի հետ, ու հրդեհ է բռնկվել։ Տունը փայտից է եղել։ Մեկուկեսից մինչև ութ տարեկան հինգ երեխա այդ պահին քնած է եղել, տունն ակնթարթորեն հրդեհվել է, և նրանց փրկել չի հաջողվել»,- հայտնել են մարզային ԱԻՆ-ից։

  • Կիսվել: