հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աբխազիայի պետական պատկերասրահում բռնկված հրդեհից հաջողվել է փրկել նկարներից շուրջ 150-ը

Աբխազիայի պետական պատկերասրահում բռնկված հրդեհից հաջողվել է փրկել նկարներից շուրջ 150-ը

Աբխազիայի պետական պատկերասրահում բռնկված հրդեհից հաջողվել է փրկել չորս հազար նկարներից շուրջ 150-ը:  Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է Աբխազիայի մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դինարա Սմիրը:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի վաղ առավոտյան։ Ժամանած փրկարարները մի քանի ժամում տեղայնացրել են հրդեհը։ Հրդեհի մարմանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարության 11 աշխատակից։

Ըստ Աբխազիայի մշակույթի նախարար Դինարա Սմիրի՝ այրվել է ավելի քան չորս հազար կտավ, այդ թվում՝ Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մոտ 300 ստեղծագործություն։

«Սա անդառնալի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Սմիրը:

  • Կիսվել: