կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աբխազական երկաթուղին կվերագործարկվի միայն Վրաստանի միավորման դեպքում. Ղարիբաշվիլի

Աբխազական երկաթուղին կվերագործարկվի միայն Վրաստանի միավորման դեպքում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ունեցած ելույթում բացառել է աբխազական երկաթուղու վերագործակումը՝ հերքելով նաև ընդդիմությունից հնչող այն պնդումները, որոնց համաձայն Մոսկվան և Թբիլիսին այս թեմայի շուրջ գաղտնի բանակցություններ են վարում, գրում է jnews.ge-ն:

«Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ իբր ընթացող գաղտնի բանակցությունների մասին պնդումներով հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այս հարցի շուրջ բանակցություններ չկան», – դիմելով պատգամավորներին հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «ե՞րբ է վերագործարկվելու աբխազական երկաթուղին հարցը միայն մեկ պատասխան ունի՝ Վրաստանի միավորման դեպքում»։

Աբխազիայով անցնող երկաթուղու հնարավոր վերագործարկման մասին խոսակցությունները ակտիվացան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ այս շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո։ Դրանում ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդում էր, որ՝ «Ռուսաստանը ջանքեր է գործադրում այս հարցում առկա ծավալուն ճանապարհային քարտեզը կյանքի կոչելու համար»։

  • Կիսվել: