շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շրջանառվում են Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան մասին լուրեր

Շրջանառվում են Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան մասին լուրեր

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գտնվում է բժշկական հսկողության տակ,  բժիշկներին անհանգստացնում է թագուհու առողջական վիճակի վատթարացումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թագուհին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում է, արքայազն Չարլզը, նրա կինը՝ դքսուհի Կամիլան, ինչպես նաև արքայազն Ուիլյամը մեկնել են Շոտլանդիա։

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ամբողջ երկիրն անհանգստացած է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի առողջության մասին լուրերով, և հավելել է, որ բրիտանացիների մտքերը միապետի ընտանիքի հետ են։

Թագուհին այժմ 96 տարեկան է։ Անցյալ ամռանը Մեծ Բրիտանիայում լայնորեն նշվեց նրա գահակալության 70-ամյակը։ Եղիսաբեթ Երկրորդը աշխարհի ամենաերկար ղեկավարած միապետն է և ամենատարեցը պետությունների գործող ղեկավարներից:

  • Կիսվել: