երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
9 ամսական երեխային գրկած տղամարդն օգնել է այրվող «Կրոկուս Սիթի Հոլից» դուրս բերել 50 երեխայի. աղբյուր

9 ամսական երեխային գրկած տղամարդն օգնել է այրվող «Կրոկուս Սիթի Հոլից» դուրս բերել 50 երեխայի. աղբյուր

9 ամսական երեխան ձեռքին տղամարդն օգնել է այրվող «Կրոկուս Սիթի Հոլից» դուրս բերել 50 երեխայի: Այս մասին տեղեկացնում է «Mash» տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ ահաբեկչության սկսվելու պահին նա ընտանիքի հետ միասին պարահրապարակում էր, պարահանդեսային պարերի մցույթում։ Այժմ այդ հատվածից ոչինչ չի մնացել։

«Օլեգը պատմում է. երբ սկսվեց հրաձգությունը, նրանք ամենաբարձր հարկում էին, 15-րդ սրահում։ Սրահը լցվեց ծխով, խուճապ սկսվեց։ Փրկվել հաջողվեց միայն կես ժամ հետո։ Օլեգը վերցրեց ընտանիքին, հավաքեց 5 այլ երեխաների եւ գնաց ելքը որոնելու. բացեցինք հարկի գլխավոր դռներից մեկը, իսկ այնտեղ ամեն ինչ ծխի մեջ էր։ Ստիպված վար իջանք։

Ելքն այնտեղ փակ էր երկաթե պատնեշով։ Այն բացելու ու դուրս գալու համար Օլեգն իր 9 ամսական փոքրիկին տվեց լրիվ անծանոթ մարդկանց, իսկ հետո, սովորական անցորդների հետ, բացեց պատնեշը։ Նրա ընտանիքը եւ բոլորը, ովքեր փրկվել էին, վերջիններից էին, որոնց հաջողվեց դուրս գալ մետրո»,- գրել է «Mash»-ը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցներ են հնչել։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել, եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։

  • Կիսվել: