կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
871 հրդեհ հասարակական վայրում, տրանսպորտային միջոցների 577 հրկիզումներ և 74 հրդեհ շենքերում. ինչ է կատարվում Ֆրանսիայում

871 հրդեհ հասարակական վայրում, տրանսպորտային միջոցների 577 հրկիզումներ և 74 հրդեհ շենքերում. ինչ է կատարվում Ֆրանսիայում

Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին հասարակական վայրերում ավելի քան 800 հրդեհ է գրանցվել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է LCI-ն:

՛՛871 հրդեհ հասարակական վայրում (շաբաթ օրը 2560), տրանսպորտային միջոցների 577 հրկիզումներ (շաբաթ օրը 1350) և 74 հրդեհ շենքերում (շաբաթ օրը 234)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հարձակման են ենթարկվել 10 ոստիկանական բաժանմունքներ և 6 տեղական ոստիկանական բաժանմունքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:

 

  • Կիսվել: