81 տարեկանում մահացել է տիրամիսուն հայտնագործած հրուշակագործը. Corriere della Sera
81 տարեկանում մահացել է հայտնի տիրամիսու աղանդերը հորինած իտալացի հրուշակագործ Ռոբերտո Լինգուանոտոնվ, հայտնել է Corriere della Sera պարբերականը։
Լինգուանոտոն մշակել է սուրճից, թխվածքաբլիթներից և մասկարպոնե պանրից պատրաստված կարկանդակի բաղադրատոմսը՝ հյուսիսային Իտալիայի Վենետո շրջանի Տրևիզո քաղաքի Le Beccherie ռեստորանում աշխատելիս: Տիրամիսուն ռեստորանի ճաշացանկում առաջին անգամ հայտնվել է 1972 թվականին։
Ենթադրվում է, որ Լինգուանոտոն սերտորեն համագործակցել է սեփականատիրոջ կնոջ՝ Ալբա Կամպեոլայի հետ, որը դեռ 1950-ականներին հորինել է սուրճ և ձվի կրեմով աղանդերը: Լինգուանոտոն ձվի կրեմը փոխարինել է մասկարպոնեով. արդյունքում ծնվել է տիրամիսուն:
Լինգուանոտոյի աղանդերի տարբերակը ամրագրված է նոտարական ակտում, որը կազմել են Տրևիզոյի Իտալիայի խոհարարական արվեստի ակադեմիայի երեք անդամները, նշում է պարբերականը։
Տարածաշրջանի նախագահ Լուկա Ձայան ցավակցություն է հայտնել հրուշակագործի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով մեր առաջատար աղանդերի դեսպանը, որն ամբողջ աշխարհում խոհարարական կատարելություն է ճանաչված: