կիրակի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2024
81 ֆրանսիացի պատգամավոր ստորագրել է Մակրոնի հրաժարականի առաջարկը. ԶԼՄ

81 ֆրանսիացի պատգամավոր ստորագրել է Մակրոնի հրաժարականի առաջարկը. ԶԼՄ

Ֆրանսիական «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքի 81 պատգամավոր ստորագրել է բանաձեւ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին  տեղեկացրել է Franceinfo ֆրանսիական ռադիոկայանը։

«Նոր ժողովրդական ճակատի» ներկայացուցիչները պահանջել են Մակրոնի հրաժարականը՝ կապված այն բանի հետ, որ նա հրաժարվել է վարչապետ նշանակել ընտրություններում հաղթած կոալիցիայից։ «Մակրոնի հրաժարումը հավասարը չունի Եվրոպական միության եւ ոչ մի երկրում, որտեղ կառավարության ձեւավորման խնդիրը դրվում է հաղթանակած կուսակցության վրա»,- ընդգծել են պատգամավորները։

Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում, որոնք ավարտվել են հուլիսի 7-ին, «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքը ստացել է 182 տեղ 577-ից։ Երկրորդը նախագահի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան է, որն այժմ ունի 168 տեղ Բուրբոնի պալատում։ «Ազգային միաբանություն» աջ կուսակցությունը  «Հանրապետականներ» կուսակցության հետ միասին ստացել է 143 տեղ։ Բացարձակ մեծամասնության համար կուսակցությունը պետք է ունենա 289 մանդատ։ Օգոստոսի 26-ին Մակրոնը մերժել է «Նոր ժողովրդական ճակատի»՝ տնտեսագետ Լյուսի Կաստեին վարչապետ նշանակելու առաջարկը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: