շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
7 տարի դադարից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը վերաբացվել է

7 տարի դադարից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը վերաբացվել է

Սիրիայի երկրորդ ամենախոշոր քաղաքի՝ Հալեպի միջազգային օդանավակայանը երկարատև դադարից հետո կվերսկսի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը, գրում է regionmonitor.com-ը։

Սիրիական «SANA» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ օդանավակայանը հարկադրված էր եղել դադարեցնել կանոնավոր ուղևորատար թռիչքները դեռ 2013թ․-ին՝ երկրում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Միայն ժամանակ առ ժամանակ օդանավակայանից առանձին ոչ պաշտոնական թռիչքներ էին իրականացվում։ Շուրջ 7 տարի հարկադիր դադարից հետո օդանավակայանը փետրվարի 19-ին կընդունի առաջին չվերթը Դամասկոսից։ Առաջիկա օրերին ծրագրված են թռիչքներ նաև Հալեպից դեպի Դամասկոս և Կիպրոս։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը լիովին իր վերահսկողության տակ է առել Հալեպն ու շրջակա տարածքները։ Միևնույն ժամանակ, Հալեպի արևմուտքում զինյալների դեմ կառավարական ուժերի պայքարը դեռ շարունակվում է։

 

  • Կիսվել: