չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կամչատկայում

6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կամչատկայում

Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ինչպես հաղորդվում է ծառայության կայքէջում, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15։06-ին (երևանյան ժամանակով՝ 07:06)

ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովի խոսքով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 64 կմ հեռավորության վրա, օջախը՝ 94 կմ խորության վրա։

  • Կիսվել: