ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալյասկայում

6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալյասկայում

Ալեուտյան կղզիների մոտ, որոնք մտնում են ԱՄՆ Ալյասկա նահանգի կազմի մեջ, 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա համանուն կղզում։

Էպիկենտրոնը գտնվել է ռուսական Անադիր քաղաքից 1540 կմ և Պետրոպավլովսկ–Կամչատսկի քաղաքից 1766 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների օջախը 33.2 կմ խորության վրա է եղել։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

 

  • Կիսվել: