50 զոհ. Լիբիայի ափերի մոտ. սուդանցի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել
Լիբիայի ափերի մոտ հրդեհվել և խորտակվել է սուդանցի փախստականներ տեղափոխող դեպի Հունաստան ուղևորվող նավ, զոհվել է առնվազն 50 մարդ, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ նավը խորտակվել է կիրակի օրը՝ Լիբիայի արևելյան Տոբրուկ քաղաքի ափից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա:
ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը հայտնել է, որ խորտակված նավակում եղել է 75 սուդանցի փախստական, և որ փրկվել է միայն 24 մարդ։
Լիբիայի Կարմիր մահիկը երկուշաբթի հայտնել է, որ դիակներ է հայտնաբերել Տոբրուկից մոտ 60 կիլոմետր արևմուտք և քաղաքից մոտ 90 կիլոմետր արևելք գտնվող ափին, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք սուդանցի ներգաղթյալներ էին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


