50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն Սիրիային՝ Գերմանիայից
Գերմանիան 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային։ Այս մասին ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք հավելյալ 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրենք Սիրիայի խաղաղ բնակչությանը անցումային շրջանում: Ի վերջո, դա ծառայում է Սիրիայում իրավիճակի կայունացմանը և Գերմանիայում և Եվրոպայում մեր իսկ անվտանգության ապահովման նպատակին»։
Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունների տեսանկյունից նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, սակայն խաղաղ բնակչությանը անհապաղ օգնություն է անհրաժեշտ։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 12-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը մասնակցում է Սիրիայի հարցով ընդլայնված կազմով բանակցություններին, որոնք տեղի են ունենում Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ։