ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայի ափերին

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ինդոնեզիայի ափերին

Ինդոնեզիայի Սումատրա ափերի մոտ այսօր 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12:56-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու նահանգից 158 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 

 

  • Կիսվել: