չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
 5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ

5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ

Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Այն տեղի է ունեցել 45 կմ խորության վրա, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 124 կմ դեպի արևելք»,- հայտնել է Ռուսաստանի տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram ալիքում։

Պետրոպավլովսկ-Կամչատսկի որոշ շրջաններում ցնցումները զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: