ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
41 տարվա պատերազմն ավատրվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան

41 տարվա պատերազմն ավատրվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամբողջապես դուրս է եկել երկրից: Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի ուղեկցությամբ 47 քուրդ զինյալներ, թողնելով ծանր զենքերը, լքել են Թուրքիան՝ հեռանալով իրենց ամենամոտ գտնվող սահմանային անցակետից: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս իրադարձությունը թուրքական տեղեկատվական դաշտում նկարագրվում է հետևյալ կերպ. «41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն ամբողջությամբ լքել է Թուրքիան»: Հատուկ ընդգծվում է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ ՔԲԿ-ականները չեն զբաղեցրել Թուրքիայում գտնվող իրենց ձմեռային ռազմազաները:

Տեղեկությունների համաձայն՝ Թուրքական զինուժն այժմ համապատասխան ուսումնասիրություններ է կատարում զինյալների կողմից լքված ապաստարաններում:

  • Կիսվել: