հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
4-7 տարվա ազատազրկում՝ ոստիկանությանը դիմադրելու համար. Ալիք մեդիա (տեսանյութ)

4-7 տարվա ազատազրկում՝ ոստիկանությանը դիմադրելու համար. Ալիք մեդիա (տեսանյութ)

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում 6 անձ է ձերբակալվել՝ արտակարգ դրության կարգը խախտելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար, գրում է«Ալիք մեդիան»

Ըստ ներքին գործերի նախարարության պարզաբանման՝ ոստիկանները հայտնվել են բնակելի շենքերից մեկի բակում, այստեղ մի խումբ մարդիկ են եղել, որոնց հորդորել են պահպանել երկրում արտակարգ դրության կարգն ու դրա պահանջները: Քաղաքացիները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, քիչ անց դրությունը սրվել է, առճակատում է սկսվել:

Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, Վրաստանի քրեական օրենսգրքի 353 հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն՝ իրավապահ անձի, կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ, ինչը պատժվում է 4-7 տարվա ազատազրկմամբ:

Եվս 4 մարդ բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 173 հոդվածով՝ իրավապահ մարմինների պահանջներին չենթարկվելը: Նրանք ստիպված կլինեն  1000-ից 4000 լարի ( 320-ից 1250 դոլար) վճարել՝ 15 օրվա ընթացքում: Ականատեսները նկարահանել են տղամարդկանց ձերբակալելու պահը, տեսանյութում, որտեղ երևում է, որ նրանք դիմադրում են` հրաժարվելով նստել ոստիկանական մեքենան:

  • Կիսվել: