3,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ 3,4 մագնիտուդով։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ցնցումները գրանցվել են Քահրամանմարաշ նահանգից 57 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Նուրհակ քաղաքից 13 կմ դեպի արեւմուտք։