շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2050-ին Թուրքիայի գազի արդյունահանման ծավալները կհասնեն 13 մլրդ խմ-ի

2050-ին Թուրքիայի գազի արդյունահանման ծավալները կհասնեն 13 մլրդ խմ-ի

«Գազ արտահանող երկրների ֆորումի» պատրաստած զեկույցի համաձայն՝ Սև ծովի ընդերքից Թուրքիայի արդյունահանած բնական գազի ծավալները տարեցտարի աճելու են, գրում է ermenihaber.am-ը:

Կանխատեսվում է, որ միայն 2024-ի համար Սաքարյայի հորատման շրջանից գազի արդյունահանումը կհասնի 1.6 մ/խ-ի:

Նշվում է նաև, որ հիշյալ շրջանում իրականացվող զարգացման աշխատանքների ավարտին զուգահեռ արդյունահանման ծավալները տարեկան կհասնեն 11 մլրդ խմ-ի:

«Սպասվում է, որ 2050-ի դրությամբ Թուրքիայի բանական գազի արդյունահանման ծավալները կկազմեն 13 մլրդ խմ»,- ասված է զեկույցում:

 

  • Կիսվել: