շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
2023-ի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 64 656 պաղեստինցի

2023-ի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 64 656 պաղեստինցի

Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից այսօր սպանվել է 50 պաղեստինցի, հայտնել են Գազայի բժշկական աղբյուրները, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի Տուլկարմ շրջանի նահանգապետը հայտարարել է, որ Իսրայելի բանակը Տուլկարմ քաղաքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում մեկ օրում ձերբակալել է ավելի քան 1000 պաղեստինցիների։ Պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով՝ իսրայելական ուժերը փակել են քաղաքի մի քանի անցակետեր։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող «Ալ-Կասսամ» բրիգադի անդամները հայտնել էին, որ «Ալ-Կուդս» բրիգադի անդամների հետ համատեղ պայթեցրել են Արևմտյան ափի Տուլկարմ քաղաքի անցակետի մոտ իսրայելական մեքենայի մեջ գտնվող պայթուցիկ սարքը, որի հետևանքով իսրայելցի զինծառայողներ են վիրավորվել։

Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 656-ի, վիրավորվել է  163 859 մարդ։

Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

  • Կիսվել: