հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
2021 թվականին Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել Թուրքիայից սպառազինություն ներկրողների շարքում

2021 թվականին Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել Թուրքիայից սպառազինություն ներկրողների շարքում

2021 թվականին պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության թուրքական հատվածի արտահանումը հասել է ռեկորդային 3 մլրդ 224 մլն 786 հազար դոլարի, հաղորդում է «Anadolu»- ն:

«2021 թվականին թուրքական պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանքի շատ տեսակներ առաջին անգամ արտահանվել են, նաև հաջողվել է ընդլայնել ներմուծող երկրների ցուցակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանքի գլխավոր ներմուծողը ԱՄՆ-ն է՝ 1 մլրդ 127 մլն 861 հազար դոլար։ Նրանց հաջորդում են Ադրբեջանը՝ 202 մլն 221 հազար դոլարով, Քաթարը՝ 180 մլն 547 հազար դոլարով, ԱՄԷ – ն ՝ 161 մլն 526 հազար դոլարով, Մարոկկոն՝ 159 մլն 667 հազար դոլարով։


  • Կիսվել: